20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Բելգիան մտադիր է վերսկսել Կիևում իր դեսպանատան աշխատանքը: Դեսպանատունն անվտանգության նկատառումներով փակվել էր մարտին, անձնակազմը տարհանվել էր՝ Ուկրաինյում ռուսական զորքերի լայնամասշտաբ օպերացիայի մեկնարկից հետո։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Սոֆի Ուիլմսը, ում խոսքերը մեջբերում է The Brussels Times-ը։
Նախարարը նաև նշել է, որ Բելգիան կշարունակի աջակցել Ուկրաինային և կարագացնի ռազմական տեխնիկայի մատակարարումը՝ ԵՄ-ի 500 միլիոն եվրոյի երրորդ տրանշի շրջանակներում։
«Ռուսաստանը չի հապաղում կեղծիք օգտագործել՝ ներխուժումն արդարացնելու համար: Նա փորձում է ազդել մեր գործընկերների վրա՝ ասելով, որ պարենային անվտանգության համաշխարհային ռիսկերը կապված են եվրոպական պատժամիջոցների, այլ ոչ թե Ուկրաինայի դեմ պատերազմի հետ: Հենց Ռուսաստանն էր, որ փակեց Ազովի ծովի նավահանգիստները՝ արգելափակելով հացահատիկի արտահանումը»,- ասել է նախարարը։