կարևոր
1096 դիտում, 7 ամիս առաջ - 2022-04-12 10:30

Քարաթափում Վարդենյաց լեռնանցքում

Քարաթափում Վարդենյաց լեռնանցքում

Ապրիլի 12-ին, ժամը 06:16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյանց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1.5 խմ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը․ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: