կարևոր
640 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-11 17:50

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Անդորրային

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Անդորրային

Ապրիլի 11-ին կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը, կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական փուլի շրջանակում, իր վերջին հանդիպումն անցկացրեց Անդորրայի Մ-19 ընտրանու հետ։ Մեր հավաքականը զիջեց մրցակցին 1։3 հաշվով։

 

Հայաստան Մ-19 – Անդորրա Մ-19 1:3 (1:0) 

«Էստադի Նասիոնալ», Անդորրա լա Վելլա

Մրցավար՝ Մերիմա Չելիկ (Բոսնիա և Հերցեգովինա)

Գոլերը՝ Սիմոնյան, 45+2, Մոլես, 48, Լյուչ Կամին, 54, 76

 

Հայաստան Մ-19

1.Յանա Հարությունյան, 2․ Մանիկ Սարգսյան, 3․ Մարիամ Կարապետյան (21․Նաիրա Կատիկյան, 81), 4․ Էմմա Դուզմանյան (10․Աստղիկ Ավանեսյան, 12) (9․ Սվետլանա Համբարձումյան, 56), 5․ Սոնա Դանիելյան, 6․ Մարինե Սահակյան, 7․ Նարե Ավետյան, 8․ Յանա Գաբրիելյան, 11․ Կարինե Եղյան (ա), 13․ Լիանա Սիմոնյան, 20․ Ալլա Ավետիսյան

Պահեստայիններ՝ 12․ Նանե Ստեփանյան, 14․ Դիանա Բաղդասարյան, 17․ Սվետլանա Ալեքսանյան, 18․ Ինեսսա Անտոնյան, 19․ Ռուզաննա Դիլանյան, 22․ Մերի Ղռաթյան

Գլխավոր մարզիչ՝ Գագիկ Տեր-Գևորգյան

 

Անդորրա Մ-19

13․ Անդրեա Կալդաս Կոելյո (1. Ալբա Իսալ Սանչես, 87), 2․ Ջեսիկա Խիլ Դո Նասիմենտո (14․ Սելին Մեդինա, 78), 3․ Մարիա Մոլես (ա), 5. Մարտա Բլասկո Սինֆրեու, 7․ Լայա Սոլե Պալաու, 8․ Մարիա Դա Կրուզ, 10․ Խեմմա Լյուչ Կամին (4․ Քլոե Տոդոյ Տամալետ), 11․ Զոե Մոնտերո Գարսիա (6․ Ումա Դե Վերտիս Բենսա, 46), 15․ Լիա Խիլ, 16․ Լուսիա Կուլյերես Սոտո, 18․ Նեուս Ռոսաս Ուբաչ

Գլխավոր մարզիչ՝ Խոսե Անտոնիո Մարտին Մարտինես