կարևոր
1708 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-11 17:39

Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում

Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում

Ուշադրություն

Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոններն ուժեղ քամիների դեպքում:

 

Հանրապետությունում ապրիլի 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-6 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ, 13-ին` 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև, սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +12, ցերեկը՝ +23, երեկոյան՝ +19 աստիճան ջերմություն։