24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը քննարկում էր «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում և հարակից օրենքների փաթեթում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որով արգելվում է կանխիկ ձևով և էլեկտրոնային դրամապանակներից լիցքավորել բուքմեյքերական հաշիվները:
«Վիճակախաղերում կամ շահումով խաղերում ներգրավվածների վիճակագրությունը բավական մտահոգիչ է՝ մասնակիցների թիվը 2018 թ.-ի 18.300-ի դիմաց 2020 թ.-ին հասել է 44082-ի, սա մեծ հաշվով սարսափելի ցուցանիշ է»,-ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան։
Մինասյանը նաև նշեց, որ խաղային բիզնեսում շրջանառվող 3.9 տրիլիոն դրամը համախառն ներքին արդյունքի 1/2-ն է, և եթե դրանք ներառվեն պետության համախառն ներքին արդյունքի մեջ, ապա մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ մեծ կլինի:
Կառավարության ներկայացուցչի արձագանքից հետո Մինասյանն ընդգծեց, որ ներկայումս շահած քաղաքացին չի հարկվում, և իր բարձրացրած խնդիրը դա է։