կարևոր
1333 դիտում, 7 ամիս առաջ - 2022-04-11 16:40

Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի 2021թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի 2021թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը։

Հաղորդումը բաղկացած է 14 բաժնից, որտեղ ըստ առանձին բաժինների ներկայացված է՝

  •  Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ընդհանուր բնութագիրը և հիմնական ուղղությունները։
  •  Պաշտպանի քննարկմանը ներկայացված դիմումների և բողոքների վիճակագրական տվյալները։
  •  Անձնական (քաղաքացիական) և քաղաքական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դիմումների և բողոքների ուսումնասիրության և քննարկման արդյունքները։
  •  Սոցիալական և տնտեսական իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ դիմումների և բողոքների ուսումնասիրության և քննարկման արդյունքները։
  •  Պաշտպանի գործունեությունը խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտում։
  •  Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը և այդ բնագավառում Պաշտպանի գործունեությունը։
  •  Երեխաների իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը և այդ բնագավառում Պաշտպանի գործունեությունը։
  •  Պաշտպանի գործունեությունը հասարակության խոցելի խմբերին պատկանող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության բնագավառում։
  •  Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը։
  •  Հանրային ծառայությունների ոլորտում սպառողների իրավունքներն ու ազատությունները։
  •  Պաշտպանի գործունեությունը օրենսդրության կատարելագործման բնագավառում։
  •  Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների կոպտագույն խախտումները, Պաշտպանի հայտարարություններն ու արտահերթ զեկույցները։
  •  Պաշտպանի ներքին և արտաքին համագործակցությունը։
  •  Պաշտպանի գործունեությունը մարդու իրավունքների և ազատությունների հանրային իրազեկման բնագավառում։

«2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը Պաշտպանի կողմից ուղարկվել է ԱՀ Ազգային ժողով։

Օրենքով սահմանված կարգով Հաղորդումը ներկայացվելու է նաև պետական իրավասու մարմիններին և հասարակական կազմակերպություններին։

Հաղորդումը հասանելի է հետևյալ հղումով։