17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած մարտերի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 11-ին, Հարավային Կորեայի խորհրդարանում տեսակապով ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ամենավատ իրավիճակը Մարիուպոլում է՝ մեր հարավային նավահանգստային քաղաքում, որը մարտի 1-ից արգելափակված է ռուսական զորքերի կողմից։ Կես միլիոնանոց քաղաք էր։ Զավթիչները փակել են այն և թույլ չեն տալիս այնտեղ ջուր և սնունդ տանել։ Նրանք փորձել են գրավել այն ամենադաժան ձևով` պարզապես ոչնչացնել այն ամենը, ինչ կա քաղաքում:Մարիուպոլն ավերվել է, կան տասնյակ հազարավոր մահացածներ»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Ռուսաստանը ցանկանում է ցուցադրաբար ոչնչացնել Մարիուպոլը։
Նա կարծիք է հայտնել, որ արևմտյան զենքի մատակարարման օգնությամբ Ուկրաինան կկարողանա ազատել Մարիուպոլը և փրկել մյուս պետություններին ռուսական ագրեսիայից։