17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը, ներառյալ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը դաշինքին, չի նպաստի Եվրոպայում անվտանգությանը: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այս երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին հարցին, գրում է ՏԱՍՍ-ը
«Դաշինքն ինքնին ավելի շուտ առճակատմանն ուղղված գործիք է: Սա խաղաղություն և կայունություն ապահովող դաշինք չէ: Դաշինքի հետագա ընդլայնումը, իհարկե, լրացուցիչ անվտանգություն չի բերի եվրոպական մայրցամաքին», - ասել է Կրեմլի խոսնակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են այս տարվա ամռանը միանալ ՆԱՏՕ-ին։