17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Դուբայում կայացած սուսերամարտի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությանը Հայաստանից մասնակցել է 6 մարզիկ մարզուհի: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Երիտասարդ խոցասուսերակիրների մրցաշարի խմբային փուլում Գրիգոր Մնացականյանը և Աշոտ Խալաթյանը տանելով երեքական հաղթանակ, մտան 1/32 եզրափակիչ փուլ: Այստեղ նրանք անհաջողության մատնվեցին և դուրս մնացին պայքարից։ Աշոտ Խալաթյանը նույն մրցաձևում իր ուժերը փորձեց նաև պատանիների մրցումներում, որտեղ ընդամենը մեկ հաղթանակ տարավ։
Իրենց հաշվին ընդամենը մեկական հաղթանակ գրանցեցին նաև երիտասարդ ճկասուսերակիրներ Համլետ Մխոյանը և Գրիգոր Պապոյանը: Նույն զենքաձևի խմբային փուլում տպավորիչ երկու հաղթանակ տոնեց Աիդա Ալոյանը և իր համար տեղ ապահովեց 128 մասնակիցների շարքում:
Ավաղ, նա այնուհետև պարտվեց և վերածվեց հանդիսականի: Մեր պատվիրակներից միայն պատանի ճկասուսերակիր Արսեն Դադայանին չհաջողվեց ճաշակել հաղթանակի քաղցրությունը, քանզի նա տանուլ տվեց առաջին իսկ մրցակցին: