27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հաստատել է ուկրաինական կոնֆլիկտն ուժային ճանապարհով կարգավորելու և այդ երկրին մատակարարվող ռազմական օգնությունն ընդլայնելու միության ձգտումը։ Նա այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգում՝ ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպման մեկնարկին, փոխանցում է TASS-ը։
Նրա խոսքով՝ իրենք կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնության ընդլայնումը։
Բորելը Ուկրաինա կատարած այցից հետո լրագրողներին ասել էր, որ «այժմ կարող եք գնալ Կիև այնքան, որքան ցանկանում եք»։