կարևոր
1051 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-11 12:30

Հայաստանի լողի առաջնության չեմպիոնների շարքում լավագույնները երկուսն են

Հայաստանի լողի առաջնության չեմպիոնների շարքում լավագույնները երկուսն են

Հայաստանի լողի առաջնությունում լավագույն արդյունք գրանցել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի երկու մասնակից:

Ինչպես փոխանցում է ՀԱՕԿ-ը, 5-ական անգամ պատվանդանի առաջին աստիճանին կանգնել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը:  

Չեմպիոնական արդյունքով առանձնացել են  նաև գյումրեցի բրասիստներ Աշոտ Չախոյանը և Ռուբեն Հարությունյանը:

Առաջնությանը մասնակցած 124 մարզիկ – մարզուհիները ներկայացրել են Երևան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Էջմիածին և Մասիս քաղաքները: Նրանք հանդես են եկել (տղամարդիկ և կանայք) տարբեր լողաոճերի 16 մրցաձևում և տարածությունում: