կարևոր
1165 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-11 11:59

Ֆինլանդիան և Շվեդիան մտադիր են այս տարվա ամռանը միանալ ՆԱՏՕ-ին

Ֆինլանդիան և Շվեդիան մտադիր են այս տարվա ամռանը միանալ ՆԱՏՕ-ին

Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են այս տարվա ամռանը միանալ ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է բրիտանական Times թերթը։

Անանուն ամերիկյան պաշտոնյաների խոսքով՝ այս երկրների անդամակցությունը դաշինքին ՆԱՏՕ-ին անդամակցող երկրների արտգործնախարարների բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների թեման է դարձել։

«Ակնկալվում է, որ Ֆինլանդիան անդամակցության հայտ կներկայացնի հունիսին, իսկ նրան կհաջորդի Շվեդիան»,- գրում է պարբերականը։

Ինչպես հայտարարել են թերթի հարցմանը մասնակցած եվրոպացի դիվանագետները, այս երկրների անդամակցությունը դաշինքին կընդլայնի ՆԱՏՕ-ի հնարավորությունները, հատկապես՝ հետախուզական տեղեկատվության հավաքագրման և ռազմաօդային ուժերի հզորացման ոլորտներում։ Դիվանագետներից մեկի խոսքով՝ Շվեդիան և Ֆինլանդիան «իրական խաղացողներ» կլինեն դաշինքում։