կարևոր
598 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-11 10:28

Եվրոպայի խորհուրդը կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ բարձրաձայնելու Արցախի խաղաղ բնակչության իրավունքների խախտմանը վերաբերող` իմ բարձրացրած հարցերը․

Եվրոպայի խորհուրդը կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ բարձրաձայնելու Արցախի խաղաղ բնակչության իրավունքների խախտմանը վերաբերող` իմ բարձրացրած հարցերը․

Եվրոպայի խորհուրդը կօգտագործի բոլոր հասանելի հնարավորությունները՝ բարձրաձայնելու Արցախի խաղաղ բնակչության իրավունքների խախտմանը վերաբերող` իմ բարձրացրած հարցերը։ Այս մասին գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Ս.թ. մարտ ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից գազամատակարարման դադարեցման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամի, դրա հետևանքով արցախցիների՝ կանանց, երեխաների, ծերերի` օրեր շարունակ -5°C, -6°C ջերմաստիճանի պայմաններում գոյատևելու, ինչպես նաև այդ ընթացքում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և խաղաղ բնակչության նկատմամբ սադրանքների մասին գրություններ էի ուղղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։

Փաստահավաք առաքելությամբ Արցախում գտնվելու ընթացքում հենց այնտեղից՝ ականատեսի աչքերով խնդրել էի միջազգային մեր գործընկերներին դատապարտել Ադրբեջանի հանցավոր վարքագիծը, ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի պաշտպանվեն Արցախի խաղաղ բնակչության հիմնարար իրավունքները։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի և գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն Միրոշլավ Պապայից ստացել եմ պատասխան, ըստ որի՝ Գլխավոր քարտուղարը և Եվրախորհուրդը շարունակում են ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում վերջին հակամարտության հետ կապված զարգացումներին և կշարունակեն օգտագործել բոլոր հասանելի հնարավորությունները՝ բարձրացնելու մարդու իրավունքների և հակամարտության հետ կապված հումանիտար թեմաների վերաբերյալ հարցեր՝ ներառյալ իմ նամակագրության մեջ բարձրացված հրատապ խնդիրները»: