կարևոր
1570 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-11 09:35

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Ֆրանսիայում ապրիլի 24-ին կանցկացվեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։

Առաջին փուլի արդյունքների համաձայն, երկրորդ փուլում միմյանց դեմ կպայքարեն գործող նախագահ, կենտրոնամետ Էմանուել Մակրոնի ու ծայրահեղ աջ, ազգայնական Մարին Լը Պենը։

Հիշեցնենք, որ 2017-ի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում ճիշտ նույն պատկերն էր. երկրորդ փուլում քվեների 65 տոկոսից ավելին ստացած Մակրոնը հաղթեց Մարին Լը Պենին։

Ընտրությունների առաջին փուլի արդյունքում Մակրոնի օգտին քվեարկել է ընտրողների 27.6 տոկոսը, Լը Պենի օգտին՝  23 տոկոսը, հայտնում է France24-ը։