կարևոր
2827 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-11 09:06

Մի շարք քաղաքներում տեղադրվել է Արցախի դրոշը․ ՖՈՏՈՇԱՐՔ

Մի շարք քաղաքներում տեղադրվել է Արցախի դրոշը․ ՖՈՏՈՇԱՐՔ

Արձագանքելով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հնչեցված «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախոսին և հանրապետության քաղաքներում Արցախի դրոշի տեղադրման վերաբերյալ կոչին՝ երեկ շարունակվել է Արցախի պետական դրոշի հաղթարշավը  Չարենցավանում, Գյումրիում, Աբովյանում, Սևանում, Արմավիրում և Էջմիածնում։

«Բոլոր այս քաղաքները միացան իշխանությունների հակազգային քաղաքականության մերժման արշավին։ Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ։ Մարդիկ ցույց են տալիս, որ իրենք կարող են տեղերում կազմակերպվել և, ի հակառակ օրվա իշխանությունների, Արցախի խնդիրը նորից դարձնել համազգային օրակարգի գլխավոր հարց»,- գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։