կարևոր
2851 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-09 17:25

Պուտինն Ալիևի հետ քննարկել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքները

Պուտինն Ալիևի հետ քննարկել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որի ընթացքում քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կրեմլի տարածած հաղորդագրությանը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաեւ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման եւ երկրների միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները։

«Պուտինի եւ Ալիեւի զրույցում ընդգծվել է Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք կատարման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։