կարևոր
1639 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-09 16:38

«Մոտենում էին դրոշին, որ արդեն երկրորդ անգամ վնասեն այն․ չի՛ հաջողվելու»․ բախում Ֆրանսիայի հրապարակում

«Մոտենում էին դրոշին, որ արդեն երկրորդ անգամ վնասեն այն․ չի՛ հաջողվելու»․ բախում Ֆրանսիայի հրապարակում

Ֆրանսիայի հրապարակում բախում է տեղի ունեցել «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի հանրահավաքի մասնակիցների և մի խումբ քաղաքացիների միջև։

Քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակում էին՝ պաշտպանելու Արցախի դրոշը՝ ԱԺԲ ներկայացուցիչներից, որոնք երեկ «Մեկ պետություն` մեկ դրոշ» ակցիայի շրջանակներում ներկել էին Արցախի դրոշը։ Դրանից հետո քաղաքացիները նույն տեղում տեղադրել են նոր դրոշ։

«Իրենք քայլերթով մոտենում էին դրոշին, որպեսզի արդեն երկրորդ անգամ վնասեն այն։ Երբ տեսան մեզ, փոխեցին իրենց ուղղությունը։ Չի՛ հաջողվելու, կսպասենք այնքան, մինչև իրենց միտինգը վերջանա։ Ասում են՝ Հայաստանի դրոշը դրեք։ Դրոշ պաշտպանողներին տեսեք․․․ Հայաստանի դրոշը տարբեր տեղերում կա, Արցախինը ևս պետք է լինի ամեն տեղ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի դրոշը պաշտպանող քաղաքացիներից մեկը։

Այժմ ոստիկանական մեծաքանակ ուժեր ծառայություն են իրականացնում Ֆրանսիայի հրապարակում։