20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Այս տարի ապրիլի 10-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Արարատյան Հայրապետական թեմից հայտնում են, որ այդ օրը` ժամը 11.00-ին, թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Սուրբ և Անմահ Պատարագ, և ցանկացողներն, առանց պահքը խախտելու, կարող են Ս. Հաղորդություն ստանալ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր: Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին ԱՀԹ բոլոր եկեղեցիներում կկատարվի Մանուկների օրհնության կարգ: