կարևոր
1333 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-09 16:13

Իտալիան հայտնել է դեսպանատունը նորից Կիև տեղափոխելու մտադրության մասին

Իտալիան հայտնել է դեսպանատունը նորից Կիև տեղափոխելու մտադրության մասին

Ուկրաինայում Իտալիայի դեսպանությունը, որը ռուսական կողմի սկսած ռազմական գործողություններից հետո Կիևից տեղափոխվել էր Լվով, Սուրբ Զատկի տոնից հետո կվերադառնա ուկրաինական մայրաքաղաք: Այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն:

«Կիևում մեր դեսպանությունը կբացենք Զատկից անմիջապես հետո: Մենք վերջինն էինք, որ լքեցինք Կիևը և կդառնանք առաջինը, ով կվերադառնա այնտեղ»,- իտալական ANSA գործակալության փոխանցմամբ՝ ասել է նա: