17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) անհրաժեշտ է ստեղծել անդամակցությունից զրկելու մեխանիզմ և հեռացնել Ռուսաստանին դրա կազմից, նման առաջարկով հանդես է եկել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, հաղորդում է korrespondent.net-ին:
Կուլեբայի խոսքով, ՌԴ մասնակցությունը ԵԱՀԿ-ին վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար։
«Ռուսաստանի չարդարացված ագրեսիան և վայրագությունները քանդեցին Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմքերը: ՌԴ անդամակցությունը ԵԱՀԿ-ին վտանգ է ներկայացնում Եվրոպայում անվտանգության և համագործակցության համար: Եթե ԵԱՀԿ-ն չունի երկրների անդամակցությունը դադարեցնելու համապատասխան մեխանիզմներ, ապա անհրաժեշտ է ստեղծել ընթացակարգ և հեռացնել Ռուսաստանին»,- ասել է Կուլեբան։