կարևոր
2938 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-09 15:07

Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցելուց բացի Ուկրաինան այլ ելք չունի

Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցելուց բացի Ուկրաինան այլ ելք չունի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դեռ հույս ունի Ռուսաստանի հետ բանակցությունների վրա։ Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր Ուկրաինան այլ ելք չունի, բացի բանակցությունների սեղանի շուրջ նստելը»,-ասել է նա ուրբաթ երեկոյան Bild թերթի կայքում հրապարակված հարցազրույցում։

Ռուս-ուկրաինական բանակցությունները սկսվել են փետրվարի 28-ին՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից չորս օր անց։ Բելառուսում մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել, ապա բանակցողները շարունակել են շփվել տեսակապի միջոցով։ Թուրքիան մարտի 10-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում կազմակերպել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը։ Մարտի 29-ին Ստամբուլում տեղի ունեցավ դեմ առ դեմ բանակցությունների փուլ։ Ինչպես դրա արդյունքներից հետո հայտարարեց ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ռուսական պատվիրակությունը ուկրաինական կողմից ստացել է հստակ ձևակերպված դիրքորոշում և առաջարկներ, որոնք կուսումնասիրվեն և կներկայացվեն երկրի ղեկավարության ուշադրությանը։