կարևոր
3070 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-09 14:47

Երեկ Երևանում պայթուցիկ նյութ տեղադրված լինելու մասին վեց կեղծ ահազանգ է ստացվել. նյութեր են նախապատրաստվում

Երեկ Երևանում պայթուցիկ նյութ տեղադրված լինելու մասին վեց կեղծ ահազանգ է ստացվել. նյութեր են նախապատրաստվում

Երեկ Երևանում տարբեր հասցեներում պայթուցիկ նյութ տեղադրված լինելու մասին ստացվել է 6 ահազանգ, որոնք բոլորն էլ ստուգվել են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ բոլոր ահազանգերն էլ կեղծ են եղել։

«Բոլոր դեպքերով ոստիկանության տարածքային բաժիններում նյութեր են նախապատրաստվում»,- հայտնել են ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ երեկ Երևանում գործող մի շարք առևտրի կենտրոններում ռումբ տեղադրված լինելու մասին ահազանգեր են ստացվել, որոնք հետագայում պարզվել է, որ կեղծ են։