կարևոր
2086 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-09 14:56

Սիրելի՛ հայրենակից, միշտ հիշիր՝ հանրահավաքի մարդաշատությունը կարող է շատ բան ապահովել. Սայաթ Շիրինյան

Սիրելի՛ հայրենակից, միշտ հիշիր՝ հանրահավաքի մարդաշատությունը կարող է շատ բան ապահովել. Սայաթ Շիրինյան

«Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Սիրելի՛ հայրենակից, միշտ հիշիր՝ հանրահավաքի մարդաշատությունն է ապահովելու՝

1) հանրահավաքի շարունակականությունն ու անընդհատությունը։

2) ստիպելու է ընդդիմության ղեկավարությանը փոխել պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը։

3) պարալիզացնելու է իշխանության ձեռքին բութ գործիք դարձած ուժայինների աշխատանքը, նրանց հնարավորություն չտալով անհամաչափ ուժ կիրառել։

4) իշխանության կողմից հրահրված բախումների դեպքում, մարդկանց կյանքին և առողջությանը հասցված վնասները հնարավորինս փոքրաթիվ կլինեն։

5) իշխանության կողմից հրահրված ու իրականացված բռնությանը՝ հակազդել այդ պահին հասանելի ցանկացած միջոցներով։

Հ.Գ. Եվ վերջապես՝ հանրահավաքի մարդաշատությունը ընդդիմությանը հնարավորություն կտա հնթացս որոշելու, թե այդ օրը հանրահավաքի մասնակիցների ո՞ր նախասիրությունները պետք է բավարարել ըստ հերթականության՝

ա) Բոլորով գնալ կառավարություն, թակել դուռը և հյուրընկալվել նիկոլի մոտ՝ սուրճ խմելու։

բ) Գնալ կառավարական առանձնատուն՝ հյուրընկալվել Աննայի մոտ՝ փիփերտ կամ լոբի ուտելու։ Ըստ ցանկության։

գ) Գնալ նորընտիր նախագահի մոտ, նրան շնորհավորելու և որպիսությունը իմանալու համար։

Հյուրասիրությունը ըստ իր կամեցողության։

դ) Այցելել Սևանի կառավարական առանձնատուն, որտեղ Մայրամիգի հետ կմասնակցենք նրա կողմից մշտապես կազմակերպվող փարթիներից մեկին, վստահ եմ, որ Մայրամիգը Սևանի իշխան կհյուրասիրի։

ե) Այդ հրաշալի օրվա անցուդարձի մասին ուղիղ եթերներում կպատմենք այցելելով հանրային ռադիոտուն և հանրային հեռուստատեսություն։

Հ.Հ.Գ. Սիրելի հայրենակից ինչպես համոզվեցիր՝ կամքը քոնն է, դու ես որոշողը՝ «զորահանդեսի հրամանատարը»»: