կարևոր
694 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-09 13:32

Մենք հավատում ենք մեր բանակին, իսկ ես աշխատում եմ ամեն օր․ Զելենսկի

Մենք հավատում ենք մեր բանակին, իսկ ես աշխատում եմ ամեն օր․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել այն մասին, որ խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ։

«Հանդիպում կառավարության անդամների, ուժային կառույցների ղեկավար կազմի և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հետ։ Մենք հավատում ենք մեր բանակի հզորությանը։ Մենք համաձայն ենք օտարերկրյա առաջնորդների հետ՝ Ուկրաինային զենք մատակարարում  և միջազգային աջակցության ուժեղացում. ես աշխատում եմ ամեն օր»։