24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ամերիկյան Moderna ընկերությունը հետ է կանչել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի 764 900 չափաբաժին այն բանից հետո, երբ սրվակներից մեկում օտար մարմին է հայտնաբերվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին։
Տեղեկատվության համաձայն, օտար մարմին է հայտնաբերվել խմբաքանակի միայն մեկ սրվակում, որն արտադրվել է իսպանական Rovi պայմանագրային արտադրող ընկերության կողմից։ Moderna-ն հայտարարել է, որ չեն կարծում աղտոտումը վտանգ է ներկայացնում այլ չափաբաժինների համար, և որ ամբողջ խմբաքանակը հետ կանչելու որոշումը կայացվել է՝ ելնելով ծայրահեղ զգուշությունից։