կարևոր
643 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-09 11:09

Սրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանին ու Արցախին նոր փորձությունների մեջ մտցնեն. Էդուարդ Շարմազանով

Սրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանին ու Արցախին նոր փորձությունների մեջ մտցնեն. Էդուարդ Շարմազանով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից Ռուսասատանի նախարար Լավրովն ասում է,որ փաստացի չկա համանախագահություն,իսկ կապիտուլյանտների ներկայացուցիչն ասում է՝ դա Լավրովի ընկալումն է, ՀՀ-ն հեռու է այն մտքից ,որ ԵԱՀԿ համանախագահության ձեւաչափը կորցրել է գործունակությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Սրանք փորձանք չեն է,սրանք կատաստրոֆա են։

Արեւմուտքի անհաջող խոսնակ ներկայանալուց առաջ Բրյուսսելում ու Մոսկվայում «բերաններդ ջուր առած» խոնարհաբար մի լռեք։

Սրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանին ու Արցախին նոր փորձությունների մեջ մտցնեն։

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փաստացի տապալումը թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական հաջողությունն է,որը տեղի ունեցավ Արեւմուտքի հակառուսական քայլերի արդյունքում»։