18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
ԵԱՀԿ Մինսկի խումբը կազմալուծվեց, ինչը նշանակում է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռությունն այլևս խախտված է: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Սկսվում է Հարավային կովկասում ազդեցությունը պահելու կամ նոր ազդեցություն հաստատելու համար պայքար, որն առայժմ կընթանա մրցակցության կանոններով:
Իսկ մրցակցությունից հակամարտություն կես քայլ է՝ հատկապես միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորման գերլարված շրջանում:
Պատրաստվենք նոր զարգացումների:
Բարդ է լինելու, Հայաստանի ու Հայ ժողովրդի համար վճռական ու ճակատագրական:
Բայց մենք ուժեղ ենք, կդիմանանք ու կհաղթենք․․․»