կարևոր
2395 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-08 18:03

Արցախի դրոշը պղծելու վերաբերյալ տեսանյութն ուղարկվել է ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու

Արցախի դրոշը պղծելու վերաբերյալ տեսանյութն ուղարկվել է ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու

Արցախի դրոշը պղծելու վերաբերյալ տեսանյութը քննության առարկա կդարձվի ոստիկանությունում։

«Մամուլում տեսանյութ է հրապարակվել և շրջանառվել մի քանի անձի կողմից Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ:

Այդ տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել է:

Արդյունքում այն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ», - այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։