Հանրապետությունում ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ:
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ապրիլի 11-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն 9-11-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում ևս սպասվում է անձրև: Գիշերը կդիտվի +7, ցերեկը՝ +17, երեկոյան՝ +11 աստիճան ջերմություն։