կարևոր
1744 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-08 17:35

Այս պահին մեր պահանջներից մեկը կատարված է, սպասում ենք երկրորդ պահանջի կատարմանը․ Գերասիմ Վարդանյան

Այս պահին մեր պահանջներից մեկը կատարված է, սպասում ենք երկրորդ պահանջի կատարմանը․ Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, երեկ գիշերը Արտաշատի թատրոնամերձ հրապարակից թուրք դիվերսանտները առևանգել էին Արցախի Հանրապետության՝ մեր կողմից տեղադրված դրոշը։

Մենք մինչև ուրբաթ օրը, ժամը 16:00-ը ժամանակ էինք տվել մարզային իշխանություններին, որպեսզի գտնեն, պատժեն թուրքերին և դրոշը նույն տեղում վերականգնեն։

Տեղեկացնում ենք ձեզ, որ այս պահին Արցախի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության դրոշի հետ կողք կողքի ծածանվում է Արտաշատի թատրոնամերձ հրապարակում, արձանագրում ենք, որ այս պահին մեր պահանջներից մեկը կատարված է, սպասում ենք երկրորդ պահանջի կատարմանը։

Հ.Գ. Ի հեճուկս թուրքի ու թուրքական շահերի սպասարկուների՝ Արցախի դրոշը հավերժ ծածանվելու է Հայաստանի բոլոր քաղաքներում և աշխարհի տարբեր մայրաքաղաքներում»։