կարևոր
1063 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-08 14:31

«Երևան Բասկետ»-ը`Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն

«Երևան Բասկետ»-ը`Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն

Հայաստանի կանանց  բասկետբոլի 2022թ չեմպիոն է դարձել «Երևան Բասկետ» թիմը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, VBET Հայաստանի կանանց կանոնավոր առաջնության եզրափակիչ շարքի երրորդ «Հատիս» - «Երևան Բասկետ» խաղում վերջինս 84։82 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ և հռչակվել առաջնության հաղթող, քանի որ տոնել է երկրորդ հաղթանակը: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Հատիս»-ի հարձակվող Փեյթոն Թեյլորը, որը միայնակ  վաստակել է 50 միավոր։

Առաջնության երրորդ մրցանակակիր է  դարձել «Գյումրի» թիմը:

 

Հայտնի են դարձել նաև առաջնության լավագույնները։ Ահա նրանք․

Լավագույն պաշտպան՝ Լուսինե Տիտանյան («Լես Ֆոքսիս»)

Լավագույն խաղարկող՝ Նայրա Ուիլյամս («Արցախ»)

Լավագույն թեթև հարձակվող՝ Օթմ Ուիլյամս («Երևան Բասկետ»)

Լավագույն ծանր հարձակվող՝ Էլլի Թեյլոր («Գյումրի»)

Լավագույն կենտրոնական՝ Ռայս Ալիյան («Երևան Բասկետ»)

Լավագույն մարզիչ՝ Սարգիս Ստեփանյան («Երևան Բասկետ»)

MVP-ն բաժին է հասել Փեյթոն Թեյլորին՝ «Հատիս» ակումբից: