կարևոր
571 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-08 13:40

Սասուն Միքայելյանը «Մարտի 1-ի» գործով ևս արդարացվեց

Սասուն Միքայելյանը «Մարտի 1-ի» գործով ևս արդարացվեց

ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը ևս «Մարտի 1»-ի գործով արդարացվեց։  Նա մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը՝ նրան ճանաչելով անմեղ։

Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել, 3 տարի ազատազրկումից հետո՝ 2011–ին համաներմամբ ազատ էր արձակվել։