16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Այն, որ ծռեր կոչվող էն մարդասպաների ծյունինգ արած «բևեռը» Հայաստանում դրսից հովանավորող ապազգային ոհմակ է, գիտեն բոլորը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Արցախի դրոշի նկատմամբ իրենց այսօրվա վանդալիզմը, սակայն, միայն դրսի սպոնսորներով չի սահանափակվել:
Ապրիլի հինգի հանրահավաքից հետո մեր մայրաքաղաքի կենտրոնում ընդդիմության կողմից տեղադրված Արցախի դրոշը մնացել է Նիկոլի կոկորդում:
Բրյուսելյան հանդիպումից հետո, որում չի արծարծվել Արցախը, այդ դրոշը առավել անցակալի է նիկոլական ոհմակի և հայրենիքը վաճառող այլ չարչիների համար:
Ուստի վստահ եմ, որ այսօրվա վանդալիզմը ծռերին տված Նիկոլի ուղիղ ցուցմունքի արդյունք է:
Յուրահատուկ սենդվիչ է ստացվել. Նիկոլը աշխատում է թուրքերի տակ, իսկ ծռերը՝ Նիկոլի:
Հ.Գ. Այսօրվա իրենց պահվածքից հետո նրանց վրայից վերջնականապես պետք է հանել մեր հերոսական էպոսի և կպցնել քոչվոր հարևանների էպոսի՝ Քյորօղլու վաստակներ անունը»: