կարևոր
592 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-08 12:41

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում։

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 20 782 թեստ, այստեղից 18 761-ը՝ հակագենի արագ թեստով և 2 021-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական- 1,31%, վերջին 14 օրը- 2,2%, վերջին 7 օրը- 1,82%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 650 981 դեպք:

Ապաքինվել է ևս 577 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 630 564:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 16 766 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 864 300 պատվաստում, օրական՝ 577: