17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Նիկոլ Փաշինյանը արդարացվեց «Մարտի 1-ի» գործով: Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը, որով բեկանեց 2008-ի իրադարձությունների հետ կապված Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը։
Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Փաշինյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում։
Հիշեցնենք՝ Փաշինյանին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Բողոքը ներկայացնելիս հաշվի է առնվել «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը։
Հիշեցնենք՝ 2008 թվականի արյունալի իրադարձություններից հետո Փաշինյանը 2010-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։