կարևոր
619 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-08 11:53

Ոչնչացվել է Ուկրաինական հրետանի

Ոչնչացվել է Ուկրաինական հրետանի

«Ռոսգվարդիայի» հատուկ նշանակության ստորաբաժանումները ոչնչացրել են Խարկովի մարզում տեղակայված ուկրաինական հրետանին։ Այս մասին հայտնում է «Ռոսգվարդիայի» մամուլի ծառայությունը։

«Իրականացված հետախուզա-որոնողական միջոցառումների ընթացքում «Ռոսգվարդիայի» հատուկ նշանակության ստորաբաժանումները հայտնաբերել են ուկրաինական ազգայնականների զինյալ խումբ, մարտի են բռնվել վերջինիս հետ եւ չնայած խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակի առկայությանը, չեզոքացրել են այդ խմբին։ Ուկրաինացի ազգայնականների զինյալ խմբի անդամների մի մասը զոհվել են, մյուս մասը՝ նահանջել են՝ թողնելով ծանր զինատեսակներ մարտի դաշտում»,- ասված է հայտարարության մեջ։

Վերջիններիս հրետանին ոչնչացվել է ռոսգվարդիականների կողմից։