կարևոր
574 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-08 10:36

Հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը

Հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստում ընդունել է որոշում՝  «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի պահանջներին համապատասխան հերթական մարդահամար նախապատրաստման և անցկացման գործառույթները, ինչպես նաև մարդահամարի ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումը, մշակումն ու ամփոփումն ըստ սահմանված ժամկետների ապահովելոը նպատակով:

Արդյունքում  հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և Միջազգային հանձնարարականներով սահմանված ընթացակարգերին համապատասխան: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ:

Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակային իրավիճակով պայմանավորված երկրում կարանտինի իրավական ռեժիմը, ինչը սահմանափակում է մարդահամարի դաշտային աշխատանքների նախապատարաստման և կազմակերպման իրագործումը Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարն անցկացնելու ժամկետը 2020 թ.-ից տեղափոխվել էր 2022 թ.: