կարևոր
1723 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-08 10:19

Դեսպան Արման Հակոբյանն իր հավատարմագրերը հանձնեց Իս­րա­յելի Պետության նախագահ Յիցխակ Հերցոգին

Դեսպան Արման Հակոբյանն իր հավատարմագրերը հանձնեց Իս­րա­յելի Պետության նախագահ Յիցխակ Հերցոգին

Ապրիլի 7-ին դեսպան Արման Հակոբյանն իր հավատարմագրերը հանձնեց Իս­րա­յելի Պետության նախագահ Յիցխակ Հերցոգին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Արարողությանը հետևած զրույցն ընդ­գրկեց երկկողմ հարաբերություններին, հայ և հրեա ժողովուրդների բազ­մա­դա­րյա կապերին ու ընդհանրություններին, Իսրայելում բնակվող հայ հա­մայն­քին առնչ­վող և այլ հարցեր: 

Զրույցի ավարտին նախագահ Հերցոգը դես­պան Հա­կոբ­յանին ներկայացրեց իր նստավայրի այգում տեղադրված՝ երուսա­ղե­մաբնակ Բալ­յան ընտանիքի արտադրության պատկերազարդ կերամիկական սա­լիկները՝ ու­ղեկցված «Հայկական կերամիկա» գրությամբ ցուցատախտակով: