24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո։ Այս մասին ասվում է Twitter-ում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հայտարարության մեջ։
Իր հայտարարության մեջ նախագահությունը ողջունում է նաեւ «խաղաղության հնարավոր համաձայնագրի հասնելու գործընթացի մեկնարկը»։
«Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում կայուն եւ խաղաղ միջավայր ապահովելու բոլոր ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիեւ հանդիպում է կայացել։ Հանդիպմանը մինչեւ ապրիլի վերջը սահմանազատման հարցերով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները։ա