կարևոր
1225 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-08 09:33

Զոհվածների կանայք և մայրերը վիրավորված հեռացել են` չսպասելով Աննա Հակոբյանի ժամանելուն․ «Հրապարակ»

Զոհվածների կանայք և մայրերը վիրավորված հեռացել են` չսպասելով Աննա Հակոբյանի ժամանելուն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մարտի 8-ին բարձրացված աղմուկից հետո Աննա Հակոբյանը կրկին որոշել էր հավաքույթ կազմակերպել ապրիլի 7-ի առիթով: Իշխող ամուսիններին բնորոշ է համառությունը: Եվ կառավարական առանձնատուն էր հրավիրել զոհվածների կանանց եւ մայրերին:

Կանանց մի մասը, որոնք իշխանություններին մեղադրում են իրենց զավակների մահվան մեջ, նախօրոք հրաժարվել էր մասնակցել այդ խնջույքին, ուստի իշխանությունը, որպեսզի ապացուցեր, որ մերժողները փոքրամասնություն են, գազելներով մարզերից զոհվածների հարազատներին բերել էր Երեւան: Նրանք հերթ էին կանգնել ներս մտնելու համար, ապա մտնելուց հետո տեսել էին, որ նստելու տեղ չկա, վիրավորված հեռացել էին` չսպասելով Աննա Հակոբյանի ժամանելուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: