28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանական ընդդիմությունը հերթական հրատապ քննարկումն է հրավիրում, այս անգամ՝ տնտեսական թեմայով։ «Հանրային ծառայությունների գների աճի ազդեցությունը ազգաբնակչության կենսամակարդակի եւ տնտեսության վրա (առկա վիճակ եւ անելիքներ)» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն օրերս նախագիծ է դրել շրջանառության մեջ։ Այն ներկայացվել է պատգամավորի անունից, սակայն ամբողջ խմբակցության առաջարկն է:
Ստորագրահավաքին միացել են նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս հարցով քննարկում անցկացնելու հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրային ծառայությունների՝ գազի, ջրի, էլէներգիայի սակագների աճը ոչ միայն անմիջականորեն ազդում է մարդկանց կենսամակարդակի վրա, այլ նաեւ շղթայաբար բացասական հետեւանքներ է ունենում տնտեսության վրա:
Նշում են նաեւ, որ, մի կողմից, իշխանությունը մերժում է ընդդիմադիրների՝ նվազագույն աշխատավարձերը, նպաստները բարձրացնելու առաջարկները, մյուս կողմից՝ համարժեք լուծումներ չի առաջարկում։ Ընդդիմությունն առաջարկում է նաեւ, որ այս հարցով քննարկմանը մասնակցեն Կենտրոնական բանկի նախագահն ու իրավասու փոխվարչապետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: