կարևոր
2173 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-07 17:33

Ford-ով գլխիվայր շրջվել և դաշտում է հայտնվել Արտաշատի համայնքապետի օգնականը

Ford-ով գլխիվայր շրջվել և դաշտում է հայտնվել Արտաշատի համայնքապետի օգնականը

Այսօր, ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 09։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Մհեր Գ․-ն իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով Մհեր Գ․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչը դեպքի վայրի զննությունը կատարելուց հետո մեկնում են հիվանդանոց, որից հետո տեղեկություններ են ստացվում, որ նշված վայրում Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գևորգ Գ․-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել գլխիվայր շրջված Ford-ի կողքին։ Այս վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։