կարևոր
1108 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-07 17:14

Հուլուսի Աքարը տելեկոնֆերանս է կազմակերպել 6 երկրի պաշտպանության նախարարի հետ

Հուլուսի Աքարը տելեկոնֆերանս է կազմակերպել 6 երկրի պաշտպանության նախարարի հետ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեսակոնֆերանսի միջոցով հանդիպում է ունեցել Բուլղարիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ։ Այս մասին գրում է ErmeniHaber.am-ը։

«Հուլուսի Աքարը վեցակողմ տեսակոնֆերանս է անցկացրել Բուլղարիայի պաշտպանության նախարար Դրագոմիր Զակովի, Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի, Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինչուի, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։

Աքարը Թուրքիայի նախաձեռնությամբ և համակարգմամբ կայացած հանդիպումից հետո իր հայտարարության մեջ նշել է, որ հանդիպումը շատ արդյունավետ էր։

Պաշտպանության նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ,  ընդգծվել է Ուկրաինայում հրադադարի հասնելու կարևորությունը, խնդրի դիվանագիտական լուծման համար գործադրվող ջանքներն ու խաղաղ բնակչության անվտանգ տարհանման հրատապությունը»։