18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Կառավարությունն իր այսօրվա մարտի 7-ի նիստում որոշեց Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների՝ հանրապետության տարածք մուտք գործելուց հետո, մեկուսացման 14 օրացուցային օրը փոխարինել 10 օրացուցային օրով:
Որոշումով նաև սահմանվեց, ըստ որի՝ մեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը մեկուսացված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ մեկուսացումից:
Որոշմամբ նաև սահմանվում է, որ ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս հիվանդության ներբերման և տարածման կանխարգելման, ինչպես նաև արագ հայտնաբերման նպատակով՝ ընդունելի կլինի նաև կորոնավիրուսային հիվանդության հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքը հավաստող տեղեկանքը, որը կնվազեցնի նաև ֆինանսական բեռը: