Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը նոր ռեկտոր ունի։ Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ընտրությունը կազմակերպել էր մարտի 19-ին․ հաղթող էր ճանաչվել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը։ Ռեկտորի պաշտոնում Սրբուհի Գևորգյանի ընտրվելու հարցը Կառավարությունը հաստատեց այսօրվա նիստին։
100-ամյա պատմության մեջ Մանկավարժական համալսարանն առաջին անգամ կին ռեկտոր կունենա։