կարևոր
700 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-07 15:13

Երկրաշարժ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք

Երկրաշարժ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք

Սույն թվականի ապրիլի 7-ին, տեղական ժամանակով ժամը 14:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:38-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի  Բավրա գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ: