28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ապրիլի առաջին օրերից սկսած՝ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում մեկնարկել է գարնանացանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանոսւթյան վարչությունից, գարնանացանի աշխատանքներն առայժմ ընթանում են ցածրադիր գոտիներում։ Հիմնականում ցանվում է հացահատիկ։ «Վերջին մի քանի օրերի ընթացքում գարնանացանը հիմնականում ընթանում է ցածրադիր գոտիներում, որոնք արդեն ազատվել են ձյան ծածկույթից։ Էական աշխատանք հատկապես նկատվում է Մասրիկի հարթավայրում։ Եղած տեխնիկան եւ սերմացուն բավարար են՝ գարնանացանի աշխատանքներն իրականացնելու համար։ Ապրիլի 7-ի դրությամբ արդեն կատարվել է շուրջ 250 հեկտար գարնանացան։ Հողի խոնավությունը հիմա չափազանց նպաստավոր է գարնանացանի, ինչպես նաեւ աշնանացանի կենսունակության ապահովման համար։ Գարնանացանը մարզում թափ կհավաքի ապրիլի երկրորդ տասնօրյակից, տեղումների դադարից հետո»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։