կարևոր
547 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-07 14:46

ՌԴ-ում դրական են գնահատում Երևանի և Բաքվի որոշումը՝ սկսելու խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները

ՌԴ-ում դրական են գնահատում Երևանի և Բաքվի որոշումը՝ սկսելու խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին Բրյուսելում ձեռք բերած պայմանավորվածությունը՝ սկսել բանակցություններ խաղաղության պայմանագիր կնքելու համար, դրական է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը ողջունում է այդ որոշումն ու այն գնահատում իբրև դրական քայլ», - ասել է նա։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ունեցած հանդիպման արդյունքներով ձեռք են բերել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: