26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Աշխարհի բնակչության շուրջ երկու երրորդն ապրում Է այն երկրներում, որոնց կառավարությունները պաշտպանել են Ռուսաստանը կամ չեզոք դիրքորոշում են բռնել նրա նկատմամբ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում:
Այս տվյալները բերում Է բրիտանական The Economist հանդեսը, տեղեկացնում Է «Ամենպրես»-ը: Հրատարակության Economist Intelligence Unit վերլուծաբանական ստորաբաժանումը, գնահատելով աշխարհի երկրների դիրքորոշումներն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելու պահից՝ պետությունները բաժանել Է երեք խմբի՝ արեւմտամետ, ռուսաստանամետ եւ չեզոք:
Այսպես, «արեւմտամետ երկրների (131) բնակչությունը կազմում Է աշխարհի ընդհանուր բնակչության ընդամենը 36 տոկոսը, մինչդեռ գործնականում մոլորակի բնակչության երկու երրորդը բնակվում Է այն երկրներում, որոնց կառավարությունները զբաղեցնում են կա՛մ չեզոք, կա՛մ Էլ ռուսաստանամետ դիրքորոշում: Թերթը «ռուսաստանմետ» կատեգրիային Է դասել 28 երկրներ՝ ներառյալ Չինաստանը, Պակիստանը, Եթովպիան, Էրիթրեան եւ Սիրիան: «Չեզոք երկրների» ցուցակ են մտել 32 պետություններ, որոնց թվում են Բրազիլիան եւ Հնդկաստանը: Մինչդեռ պնդում են, թե Չինաստանը եւ Հնդկաստանը, որոնց բաժին Է ընկնում աշխարհիի բնակչության շուրջ մեկ երրորդը, «խեղաթյուրում են արդյունքները», այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը: