կարևոր
1948 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-07 14:37

Գիշերը թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արցախի դրոշը․ Գերասիմ Վարդանյան

Գիշերը թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արցախի դրոշը․ Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը տեղեկացնում է, որ անցած գիշեր թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արտաշատում տեղադրված Արցախի դրոշը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ երեկ Արտաշատում մեր կողմից տեղադրված Արցախի դրոշը գիշերը թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է։

Քաղաքացիների անունից կոչ եմ անում Արարատի մարզի ոստիկանապետին, Արտաշատ համայնքի ղեկավարին, Արարատի մարզի մարզպետին՝ մինչև վաղը ժամը 16:00-ն գտնե՛լ ու պատժե՛լ թուրք դիվերսանտներին, նույնությամբ վերականգնե՛լ Արցախի դրոշը Արտաշատի թատրոնի հրապարակում։

Ժամանակը գնաց...»։